價格:免費
更新日期:2020-02-29
檔案大小:因裝置而異
目前版本:1.1
版本需求:Android 5.0 以上版本
官方網站:http://www.baruban.org
Email:hovhannes85@gmail.com
聯絡地址:Breslauer Str., 89231 Neu-Ulm
Բառուբանը ինտելեկտուալ ժամանցային խաղ է, որը կօգնի մտքի ու բառարանների մոռացված էջերից ի հայտ բերել, յուրացնել նոր բառեր, զարգացնել արագ և ճկուն մտածելու կարողությունը։
Եթե դուք խաչբառների, հանելուկների, գլուխկոտրուկների («Scrabble», «Word Search») սիրահար եք, ապա այս խաղը հենց ձեզ համար է։
Խաղի կանոնները հետևյալն են՝ առաջադրված բառի տառակույտից սահմանված ժամանակի ընթացքում հարկավոր է կազմել նոր գոյականներ, հաղթում է այն մասնակիցը, որը կազմում է առավելագույն թվաքանակով բառեր:
Խաղը հնարավորություն է տալիս զարգացնել արագամտությունը, վերհիշել մի շարք մոռացված բառեր, միմյանցից սովորել նորերը, բառարաններից ստուգումների շնորհիվ հարստացնել բառապաշարը, ուղղագրությունը կատարելագործել, և ի վերջո՝ հաճելի և օգտակար ժամանակ անցկացնել հարազատների ու ընկերների հետ: Երեխաներին այն կսովորեցնի յուրացնել ու պահպանել մայրենին, երիտասարդությանը հնարավորություն կտա ինտելեկտուալ հաղորդակցությունից հաճույք ստանալ, իսկ տարիքով մարդկանց համար հրաշալի ուղեղի վարժանք է, որն իր հերթին նպաստում է առողջության բարելավմանը, և ինչու չէ, նաև մեծ բավականություն պատճառում:
Մեր ամբողջ կյանքն ընտրություն է. ընտրեցեք հաճելին, օգտակարն ու ինտելեկտուալը…